• Home
1263-croatia-armenia-16995168914643.png
1265-logovectors-16995169550868.svg

FAST TV-ն Cinema Star-ում

ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆԻ ԽԱՂԵՐԸ FAST TV-Ի ՀԵՏ!

Միացիր մեզ Ռիո Մոլի Սինեմա Սթարում՝ ականատես լինելու հավաքականի տղաների խաղին։ Սա պարզապես խաղ չէ, սա պայքար է Եվրո 2024-ի ուղեգրի համար։

Բեր ընկերներիդ, հագիր ազգային հավաքականի մարզաշապիկը և երկրպագիր մերոնց։

Բաց մի թող ֆուտբոլային երեկոն և նվերներ շահելու հնարավորություն ստացիր:

ԻՆՉՊԵ՞Ս ՄԻԱՆԱԼ

  • Գրանցվիր առաջիկա խաղին՝ մուտքագրելով էլ․ հասցեդ։
  • Համոզվիր, որ Fast TV-ի Քո բաժանորդագրությունն ակտիվ է գրանցվելու և խաղի մեկնարկի պահին։

*Ակցիային մասնակցում են միայն «Պրեմիում» և «Պրեմիում+» ակտիվ փաթեթ ունեցող օգտատերերը։

Մուտքագրիր քո էլ․ հասցեն, որով ունես ակտիվ բաժանորդագրություն

ԳՐԱՆՑՎԵԼ

ԳՐԱՆՑՈՒՄ

  • Ամրագրիր Քո մասնակցությւոնը հենց հիմա, քանի որ տեղերը սահմանափակ են։
  • Մասնակցության համար անհրաժեշտ է ունենալ Fast TV-ի ակտիվ բաժանորդագրություն՝ «Պրեմիում» կամ «Պրեմիում+» փաթեթներին։
  • Գրանցվելուց և բոլոր պայմաններին համապատասխանելուց հետո նշված էլ․ հասցեին կստանաս հրավիրատոմսը։

*Գրանցումը բաց է մինչև 2023թ․ նոյեմբերի 20-ի 23։59-ը։

Ի՞ՆՉ Է

ՔԵԶ ՍՊԱՍՎՈՒՄ

  • ԽԵԼԱՀԵՂ ՖՈՒՏԲՈԼ՝

մասնակցիր ՄԵԾ պայքարին։

  • ԱՆՎՃԱՐ ԳԱՐԵՋՈւՐ՝

վայելիր խաղը ԱՆՎՃԱՐ ըմպելիքներով։

  • ԽԱՂԵՐ ԵՎ ԽԱՂԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝

խաղա և շահիր նվերներ։

Եթե ուզում ես վայելել խաղը գարեջրով և մասնակցել խաղարկությունների, սակայն չունես ակտիվ բաժանորդագրություն, ապա ճիշտ ժամանակն է ընտրել փաթեթը և բաժանորդագրվել։

ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵԼ

Ի՞ՆՉ ԵՆՔ ԴԻՏՈւՄ

ԵՎՐՈ 2024 - ԸՆՏՐԱԿԱՆ ՓՈւԼ

ԽՈՐՎԱԹԻԱ - ՀԱՅԱՍՏԱՆ

Հայաստանի Ֆուտբոլի Ազգային Հավաքականը շարունակում է պայքարը ԵՎՐՈ 2024-ի ընտրական փուլում։
Հայաստանի Հավաքականը դեռևս պահպանում է ԵՎՐՈ 2024-ի եզրափակիչ փուլ անցնելու շանսերը։
Տղաները ուղևորվում են Զագրեբ, որպեսզի հաղթեն և դուրս գան ԵՎՐՈ 2024-ի եզրափակիչ փուլ։
Այս անգամ մերոնք ուղևորվելու են Խորվաթիա 3 միավոր վաստակելու և բարձր հորիզոնականներ զբաղեցնելու համար։

Ընտրական փուլի վերջին հանդիպումը կդիտենք Ռիո Մոլի Սինեմա Սթարում։

Միացիր մեզ` դիտելու հայ  ֆուտբոլիստների խաղը։
Խաղն, անշուշտ, պարունակելու է մի շարք հետաքրքիր և գրավիչ պահեր, որոնք հանդիսատեսին կպահեն իրենց տեղերում, մինչև մրցավարի եզրափակիչ սուլիչը։
Բաց մի՛ թող մերոնց արտագնա խաղը։

ՀԱՃԱԽ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ

Հ։ Կարո՞ղ եմ գալ ընկերոջս հետ։
Պ։ Այո, հրավիրատոմսում ներառված է մասնակցության 2 տոմս։
Հ։ Կարո՞ղ եմ չեղարկել մասնակցությունը։
Պ։ Նման իրավիճակի դեպքում ուղարկիր նամակ մեր էլ․ հասցեին ([email protected] / [email protected])։ Խնդրում ենք մասնակցության չեղարկման մասին հնարավորինս շուտ տեղեկացնել այլ անձանց մասնակցությունը ապահովելու համար։
Հ։ Կարո՞ղ եմ օգտվել Cinema Star-ի բարից։
Պ։ Սինեմա Սթարի աշխատակիցները ուրախ կլինեն սպասարկել Քեզ խաղից առաջ և խաղի ընթացքում։